ՔԱՔ-ի կանոնադրությունը

15439840_1729879490371650_603759475228436309_n-1

«Քաղաքացիական Ակտիվ Քայլ» կուսակցության կանոնադրություն

Երևան

2016

Ամբողջական անուն: «Քաղաքացիական Ակտիվ Քայլ»

Կարճ անվանումը: ՔԱՔ.

  1. Ընդհանուր դրույթներ

1.1. ՔԱՔ կուսակցությունը մարդկանց կամավոր հիմունքներով հիմնված միավորում է: ՔԱՔ-ի նպատակն է՝ մասնակցել Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բոլոր տեսակի ընտրություններին:

1.2. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է սահմանադրական նորմերի վրա և կարգավորվում է գործող օրենքներով:

1.3. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է կամավորական, հավասարության, օրինականության, ազնվության և պարկեշտության սկզբունքների վրա : Այլ բառերով ասած՝ նամուս-թասիբի վրա է հիմնված:

1.4. ՔԱՔ-ի գործնեությունը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով:

  1. ՔԱՔ-ի նպատակները և մարտահրավերները

2.1. ՔԱՔ-ի հիմնական նպատակներն են:

  • Ստանալ ԱԺ մանդատ և օգնել հզոր, կայացած կուսակցություններին՝ զբաղվել բանակի և հասարակության թալանով:  Օգտագործել պետական լծակները՝ պետական բյուջեն մսխելու համար:  Վերջապես ազնիվ, թափանցիկ քաղաքական դաշտ ստեղծել:    

— ՔԱՔ կուսակցության հիմնադիրները՝ Սերգեյ Դանիելյանը և Արման Սուլեյմանյանը, շահ չհետապնդող անձինք են, որոնց նպատակը քաղաքական դաշտին գնահատական տալն է, ինչպես նաև քաղաքական դաշտի առողջացումն է:

2.2. ՔԱՔ-ի գլխավոր նպատակն է ավարտի հասցնել իխող կուսակցության քրտնաջան աշխատանքը և կառուցել հրաշք, բարգավաճ, առաջ ընթացող, ցնցող, ծովից ծով Հայաստան:

2.3  ՔԱՔ-ի նպատակն է՝ ամեն ինչ անել, որ քաղաքական էլիտան դառնա ՔԱՔ-ին հավասար: Հեռու պահել հասարակությանը բանակի, տնտեսական, բնապահպանական և այլ պրոբլեմներից, որ չներվայինանան: Օգնել իշխանությանը՝ վախի մթնոլորտ ստեղծել: Հանրապետության փլուզումից հետո օգնել իշխանությանը՝ անարգել հեռանալ արտասահման և վայելել երկրից դուրս բերած կապիտալը:

III. ՔԱՔ-ի պարտականությունները

3.1. ՔԱՔ-ը պարտավոր է միշտ մնալ օրինականության դաշտում

— միևնույն ժամանակ կուսակցության անդամները օրենքի շրջանակներում անելու են այն, ինչ իրենց սիրտը ու միտքը կթելադրի:

— Պարտադիր, բայց ոչ պարտադրված համաձայնեցնել իշխանության հետ իր քայլերը: Ազատ արտահայտել իր դիրքորոշումը, որը միշտ կհամընկնի իշխանության դիրքորոշնան հետ :

—  օգտվել բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են կուսակցության անդամների համար,:

— անցկացնել բոլոր կազմակերպչական հարցերը օնլայն  qaq-online.com կայքի միջոցով, քանի որ դեռ կուտակած գումարներ չունենք, որ վարձակալենք տարածքներ ու դահլիճներ:

Մաքսիմալ կերպով թափանցիկ ներկայացնել իր գործնեությունը կայքի միջոցով և համաձայնեցնել բոլոր հարցերի լուծումը այլ կուսակցություների հետ, իրենց համարելով ՔԱՔ-ի ընկեր, ՔԱՔ-ի բարեկամ, ՔԱՔ-ի կոլեգաներ:

  1. Անդամագրումը

4.1. Անդամագրումը կամավոր է և ինդիվիդուալ

4.2. ՔԱՔ-ի անդամ կարող է դառնալ ցանկացած անձ, ով 18 տարեկան է և անդամագրվել է qaq-online.com կայքի միջոցով: Սակայն հիմնական աշխատանքը տարվելու է 30 անց մարդկանց հետ: Երիտասարդները թող հեռու մնան ՔԱՔ-ից:

4.3. Օտար երկրներում ապրող մեր հայերենակիցները նույնպես կարող են լինել մեր անդամները: Նրանց գործնեությունը կազմակերպվելու է ՀՀ օրենքների համաձայն:

4.4. Կուսակցական դառնում են բոլորը, ովքեր կանդամագրվեն qaq-online.com կայքում և կտրամադրեն իրենց տվյալներն առցանց:

4.5. ՔԱՔ-ի անդամներին ոչ մի կուսակցական տոմս չի տրամադրվելու, քանի որ գաղափարախոսություն կրելն ավելի կարևոր է:

4.7 ՔԱՔ-ի ցանկացած անդամ կարող է դառնալ մեր դեսպանը ԱԺ-ում, որովհետև մյուս կուսակցությնները առանց ՔԱՔ-ի բան չեն կարող անել:

4.8 ՔԱՔ-ի անդամի հեռացումը կուսակցությունից կատարվում է հիմնադիրների որոշմամբ, եթե վերջինս դավաճանում է մեր սկզբունքները և կամ օգտագործում է մեզ իր սեփական շահի համար:

.ՔԱՔ-ի անդամը իրավունք ունի.

— ընտրել և ընտրվել

— ստանալ ցանկացած տեղեկատվություն մեր կայքի միջոցով մեր մասին և ընդհանրապես:

—  օգնել ում ուզում է և ինչպես ուզում է

— դիմել հիմնադիրներին, եթե ուզում է ընտրվել և անկապ գումար ստանալ պետբյուջեի հաշվին՝ դրա դիմաց ոչ մի բան չանելով:

— մասնակցել ՔԱՔ-ի  միջոցառումներին

— նամակով դիմել մեզ կուսակցության շարքերից հեռանալու դեպքում

4.8. ՔԱՔ-ի անդամը պարտավոր է

-տեղեկացնել հիմնադիրներին իր բուռն քաղաքական կյանքի մասին, եթե ինքը գործուղվի ԱԺ, որպես պատգամավոր:

— ՔԱՔ-ի անունը բարձր պահել:

4.9. ՔԱՔ-ի անդամ լինելը դադարեցվում է եթե.

— մարդը մահանում է,

Դուրս գալու մասին ՔԱՔ-ի անդամը պետք է տեղեկացնի մահվանալուց հետո:

  1. ՔԱՔ-ի ղեկավար կազմը

5.1. ՔԱՔ-ի ղեկավար կազմը դերասան Սերգեյ Դանիելյանն է և լրագրող Արման Սուլեյմանյանը,

5.2. Ղեկավար կազմի մեջ ոչ ոք չի կարող լինել բացի վերոնշյալ երկու անձից, քանի որ իրենք միայն միմյանց են վստահում ու չեն հետապնդում քաղաքական նպատակներ:

5.3. Բոլոր ժողովները օնլայն են հրավիրվում: Արդյունքում հիմնադիրները նշանակում են այս կամ թեկնածուներին ամենուրեք: Որոշում են բոլոր ֆինանսական խնդիրները և տեղադրում են տեղեկատվությունը կայքում:

6. Կանոնադրության փոփոխությունները

6.1. Սույն կանոնադրությունը ինչպես ցանկանանք այնպես էլ կփոխենք:

VII. Կուսակցության դրամական միջոցները

ՔԱՔ-ը միշտ կտեղադրի իր կայքում բոլոր դրամական հոսքերը,  ՇԱՆ ՏՂԱ ԼԻՆԵՄ կամ ՄՈՐՍ ԱՐԵՎ  սյունի տակ : Մենք միշտ կներկայցնենք  բոլոր ծախսերը՝ հասարակությանը պատշաճ տեղյակ պահելոու համար:

ՔԱՔ-ի կանոնադրությունը: 19 комментариев

  1. sevblackwebsite:

    Ելնելով հին ու ՔԱՔ սովորությունից (մի վախտ խմբագիր եմ եղել) տեքստը ընթերցել եմ նաեւ սրբագրիչ/խմբագրի աչքերով. ահա մի քանի տարբերակ եղած տեքստի համար.

    1.3. ՔԱՔ-ի գործունեությունը հիմնված է կամավորության, հավասարության, օրինականության, ազնվության և պարկեշտության սկզբունքների վրա : Այլ բառերով ասած՝ նամուս-թասիբի:

    * ՔԱՔ կուսակցության հիմնադիրները՝ Սերգեյ Դանիելյանը և Արման Սուլեյմանյանը, շահ չհետապնդող անձինք են, որոնց նպատակը քաղաքական դաշտին գնահատական տալն է, ինչպես նաև քաղաքական դաշտի առողջացումը:

    2.2. ՔԱՔ-ի գլխավոր նպատակն է` ավարտիn հասցնել իշխող կուսակցության քրտնաջան ու ազգանվեր գործը, և կառուցել հրաշք, բարգավաճ, առաջ ընթացող, ցնցող, ծովից ծով Հայաստան:

    2.3.1 ՔԱՔ-ի նպատակն է՝ ամեն ինչ անել, որպեսզի քաղաքական էլիտան դառնա ՔԱՔ-ին հավասար:
    2.3.2 Հասարակությանը հեռու պահել բանակի, տնտեսական, բնապահպանական և այլ պրոբլեմներից, որ չներվաինան: Օժանդակել իշխանությանը՝ վախի մթնոլորտն ամրապնդելում: 2.3.3 Հանրապետության փլուզումից հետո օգնել իշխանությանը՝ անարգել հեռանալ արտասահման և վայելել երկրից դուրս բերած կապիտալը:

    Առավելագույնս թափանցիկ ներկայացնել սեփական գործնեությունը կայքի միջոցով, և բոլոր հարցերի լուծումը համաձայնեցնել այլ կուսակցություների հետ, իրենց համարելով ՔԱՔ-ի ընկեր, ՔԱՔ-ի բարեկամ, ՔԱՔ-ի կոլեգաներ:

    Առայժմ այսքանը…

    Հպարտ ու երջանիկ եմ ՔԱՔ-ի անդամությանս համար։

    Աստվածները մեզ հեռու պահեն բոլոր ՔԱՔակերների՛ց։

    1990-ից ոչ փոխաբերական իմաստով քաքն ընկած, ստաժավոր ՔԱՔլան, ներկայումս ՔԱՔՕՏ` Սէվ

    Հուսամ քաքի համը շատ չեմ հանել…

    Ուշադրություն շնորհակալության համար:

    15 December, 2016. Los.

    Нравится

  2. Arthur:

    Հարգելի ՔԱՔ ղեկավարներ՝
    առաջարկում եմ կանոնադրություն մեջ մցնել հետեվյալ դրույթը:
    Ստացված ԱԺ մանդատները կ`բաշխվեն ՔԱՔ անդամների մեջ վիծակախաղի միջոցով

    Нравится

  3. Մգլ:

    Մի երկու բան եմ ուզում հարցնել:
    1. Սերժը դաբրո տվել ա՞:
    2. Ինչքան փող ա պետք ձեր ցուցակի առաջին տասնյակում հայտնվելու համար:
    3. Ցուցակը հաստատում ա Սերժը, թե վստահում ա Սերգեյին:
    4. Դաշինք ում հետ եք կազմելու Պարսկաստանի, Բյուզանդիայի Լևոն թագավորի, Դոդ Առինջեցու, թե Սեյրան Ղարաբաղցու հետ:
    5. Բացի թալանից կա ծրագիր մատաղ սերնդի դաստիարակության:
    6. Ինչ կարծիքի եք, եթե իսլամը ընդունվի պետական կրոն Րաֆֆին կկարողանա աղոթել Սերժի բարեկեցության համար:

    Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s